Սյունիքում 61–ամյա տղամարդը գնացել է մոտակա սարը և չի վերադարձել, գտել են նրա դին

08:19 • 16.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին՝ ժամը 21.40-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:


Ըստ ԱԻՆ կայքի՝ որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել 21 հրշեջ-փրկարար: Դեպքի վայր են մեկնել Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայողները:


Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` «Ծակքար» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1952թ.ծնված Ալբերտ Սամվելյանի դին: