Մեծ Բրիտանիայի 6 միապետների օրոք ապրած 130-ամյա կրիան սատկել է դաշտամկան խայթոցից

23:00 • 16.05.13

Մեծ Բրիտանիայում սովորական դաշտամկան խայթոցից սատկել է Թոմաս անունով ամենածեր կրիան, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

 

130-ամյա երկկենցաղի տիրուհին, նկատելով, որ կրիան իրեն անսովոր է պահում, դիմել է անասնաբույժի: Կենդանուն զննելուց հետո պոչի վրա վերք են հայտնաբերել, որը նման է եղել խայթոցի և արդեն տարածվել է պատյանի տակ: Անասնաբույժը հաստատել է, որ կրիային դաշտամուկ է խայթել, ինչի հետևանքով, հավանաբար, վարակ է անցել:

 

Ինչպես պատմում է կրիայի տիրուհին, կենդանին իրենց տանն է հայտնվել 35 տարի առաջ, երբ այն արդեն գրեթե 100 տարեկան է եղել: Սական միայն 1978-ին է պարզվել, որ կրիան իգական սեռի ներկայացուցիչ է, որին տարիներ շարունակ անվանել են Թոմաս՝ կարծելով, թե արու է: Համենայն դեպս, տիրուհին պատմում է, որ իրենք արդեն սովորել էին նրան Թոմաս կոչել և որոշել են չանվանափոխել իրենց սիրելի կրիային:

 

Ընտանիքի հաղորդած տվյալներով, երկկենցաղը, հավանաբար, լույս աշխարհ է եկել 1882-1883թթ: Այսպիսով կենդանին ապրել է Բրիտանիայի 6 միապետների թագավորություններում՝ ապրելով նրանցից հինգի օրոք՝ թագուհի Վիկտորիայի, Էդուարդ VII-ի, Գեորգ V-ի, Էդուարդ VIII-ի, Գեորգ VI-ի և մահանալով Էլիզաբեթ II-ի օրոք: