Վանաձորում 35-ամյա տղամարդու են սպանել

10:42 • 16.05.13

Հիվանդանոցից մայիսի 15-ին՝ ժամը 22.30-ին, Ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:


Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սուր, կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին:


Մայիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:


Կատարվում է նախաքննություն: