Սիսիան-Գորիս ավտոճանապարհին 2 մեքենա է ընկել ձորը. կան տուժածներ (թարմացված)

12:33 • 17.05.13

Մայիսի 17-ին` ժամը 11:59-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին («Զորաց քարեր» կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս) 2 ավտոմեքենա շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 


14։50

Պարզվել է, որ տեղացած կարկուտի և վատ տեսանելիության պատճառով բախվել են «Մերսեդես» մակնիշի 18 UO 181, «Մերսեդես» մակնիշի 33 SD 031 և «Գազ-24» մակնիշի 19 LO 989 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

«Մերսեդես» մակնիշի 18 UO 181 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Գ. Էլբակյանին տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: