Արարատում պայթյունի հետևանքով տունը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան

08:26 • 17.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում:


Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալի թիկնակը` 0,5 քմ, փլուզվել են տան միջնապատերը` 35 քմ: