ԱՄՆ-ում 36-ամյա հայը բռնաբարություն և առևանգում կատարելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում 36-ամյա հայը ցմահ ազատազարկման է դատապարտվել: Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, Էդուարդ Նիկոլայանը մեղավոր է ճանաչվել 2006թ-ին Բերբանկ քաղաքի մի բնակչուհու առևանգելու և բռնաբարելու համար: Դատավճռում նշվում է նաև, որ Նիկոլայանն առնվազն 7տարի իրավունք չի ունենա պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով դիմել դատարան:
Դեպքը տեղի է ունեցել 2006թ-ին սեպտեմբերին: Քննչական մարմինների տվյալներով՝ Էդուարդը և նրա ընկերը՝ Տիգրան Պետրոսյանը, տուժողին (անունը և ազգությունը չի նշվում) հանդիպել են Բերբանկի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում, ուր նրանք այցելել էին մեքենա վարձակալելու համար... հեռախոսահամարներ են փոխանակել և պայմանավորվել ավելի ուշ հանդիպել-զրուցել: Նույն այդ օրը Բերբանկի բարերից մեկում հանդիպել էին... ընկերները, Լոս Անջելեսի դատախազության հաղորդագրության համաձայն չարադիտական նպատակներով կնոջ բաժակի մեջ թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել և գիտակցությունը կորցրել էր... արթնացել էր Գլենդեյլի մոթելներից մեկում՝ ամբողջովին մերկ, դաստակների և թևերի վրա կապտուկներ և բռնության հետքեր էին եղել, հագուստն էլ՝ աղբարկղի մեջ:
Կնոջը, մոթելից դուրս գալիս, պարեկային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին... Նրանք ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը և պարզել, որ Էդուարդը և Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը և ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել:
Ավելի ուշ ԴՆԹ վերլուծությունը (մոթելի սենյակից ու տուժողից վերցված նմուշների) ցույց էր տվել, որ Էդուարդ Նիկոլայանն ու Տիգրան Պետրոսյանը բռնաբարել են աղջկան: Տղաները ձերբակալվել էին 2009թ-ին. Glendalenewspress.com-ն ընդգծում է, որ նույն քրեական գործի շրջանակում անցնող Պետրոսյանը բանտից ազատ է արաձակվել (թե ինչ հիմքով, չի նշվում):










