Չինաստանի իշխանություններն ամաչում են իրենց զբոսաշրջիկների համար

17:05 • 17.05.13

Չինաստանի պետական մամուլը տարածել է երկրի ղեկավարներից մեկի դիմումն իր համերկրացիներին, որում խնդրում է նրանց ավելի քաղաքավարի պահել արտերկիր ուղևորությունների ժամանակ, գրում է rosbalt.ru-ն։

 

Չինաստանի փոխվարչապետ Վանգ Յանգը դժգոհել է, որ որոշ չինացի զբոսաշրջիկների անքաղաքավարի պահվածքը վնասում է երկրի հեղինակությանը։ Հիմնական վատ երևույթներից նա նշել է հասարակական վայրերում բարձր խոսելն ու թքելը։

 

Արձակուրդները կամ հանգստյան օրերն արտերկրում անցկացնելը տարածված երևույթ է դառնում Չինաստանի հարստացող բնակիչների շրջանում։