Կաննի հյուրանոցից ավելի քան 1 մլն դոլարի թանկարժեք զարդեր են գողացել

16:25 • 17.05.13

Ֆրանսիայի Կանն քաղաքում, որտեղ այս օրերին անցկացվում է հեղինակավոր միջազգային կինոփառատոնը, գողացել են շվեյցարական Chopard ընկերության ավելի քան 1 մլն դոլար արժողության թանկարժեք զարդեր, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse-ին:

 

Ոստիկանության տվյալներով՝ թանկարժեք զարդերն անհետացել են այս գիշեր, Novotel հյուրանոցի համարից, որտեղ մնում էր Chopard ընկերության աշխատակիցը։

 

Զարդերը նախատեսված էին Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով քայլով անձանց վարձակալության տալու համար։