Իրաքում մզկիթում և հուղարկավորության ժամանակ պայթյուններից մոտ 50 մարդ է զոհվել

16:55 • 17.05.13

Իրաքի Բակուբա քաղաքի սուննիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից առնվազն 40 մարդ է զոհվել (զոհերի թիվը րոպեների ընթացքում 12-ից հասել է 40-ի), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկաններին և բժիշկներին:

 

Պայթյունի մյուս թիրախը Բաղդադի շիական թաղամասում մի հուղարկավորություն է եղել, որտեղ մոտ 1 տանսյակ զոհ կա: Ընդհանուր վիրավորների թիվը, ըստ Al Jazeera-ի, 64 է:

 

Այս տարի Իրաքում արձանագրվել է ահաբեկչական գործողությունների կտրուկ աճ՝ սուննիների և շիաների միջև լարվածության հետևանքով, ինչը փորձագետները կապում են նաև Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետ: