Հեռավոր Արևելքում 28 անտառային հրդեհ է գրանցվել
Մեկ օրվա ընթացքում Հեռավոր Արևելքում գրանցվել է 28 անտառային հրդեհ. բռնկված հրդեհներն ընդհանուր առմամբ 1800 հեկտար տարածք են ընդգրկել։ Անտառներ են այրվում ՌԴ Խաբարովսկի երկրամասում, Ամուրի մարզում, Յակուտիայում։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդել է հեռավորարևելյան դաշնային անտառտնտեսության մամուլի ծառայությունը։
Երեկ շրջանում բռնկված 40 հրդեհներից 12-ը հաջողվել է մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 786 հրշեջ, 92 միավոր տեխնիկա, 12 ինքնաթիռ և ուղղաթիռ։
2013 հրդեհների սեզոնի սկզբից ի վեր շրջանում գրանցվել է 471 հրդեհ, այրվել է 69.870 հա անտառ։










