Եգիպտոսի ոստիկանությունը փակել է Գազայի հետ սահմանը

21:12 • 17.05.13

Եգիպտոսի ոստիկանությունը փակել է Գազայի հատվածի հետ գլխավոր սահմանը՝ այդ կերպ բողոքելով Սինայի թերակղզում 4 իրավապահների առևանգման դեմ:


Ոստիկաններն ասել են, որ ոչ ոքի թույլ չեն տա հատել սահմանը մինչև մայիսի 16-ին առևանգված 4 ոստիկաններն ու 3 զինվորները ազատ չարձակվեն:

 

Ենթադրվում է, որ այդ անձանց առևանգել են զինված բեդուինները, որպեսզի ոստիկանները բաց թողնեն մի խումբ ձերբակալված մարդկանց: Եգիպտական ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ երկրի իշխանությունները միջնորդների միջոցով կապվել են առևանգիչների հետ: