Վրաստանում միասեռականների շքերթը բախումներով է ավարտվել (թարմացված, լուսանկարներ)

15:14 • 17.05.13

Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների դեմ իրականացված ակցիան ավարտվել է բախումներով, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։


Սեռական փոքրամասնությունների երթին դեմ են հանդես եկել պատգամավորներ, հոգևորականներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Փոքրամասնություններին աջակցելու համար հավաքվել է ընդամենը 20 մարդ։

 

Грузия online-ի տվյալներով՝ երթի կազմակերպիչները ցանկացել են ակցիա իրականացնել խորհրդարանի մոտ, սակայն Ազատության հրապարակում հավաքվել են սեռական փոքրամասնությունների հակառակորդները, այդ թվում՝ հոգևորականներ։

 

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ակցիայի կազմակերպիչներին կոչ է արել գործել Սահմանադրության շրջանակներում։


«Խորհրդարանն այսօր օրենքներ և Սահմանադրություն է ստեղծում, որպեսզի պաշտպանի մարդու իրավունքները, սակայն դրան զուգահեռ՝ երաշխավորի կարգ ու կանոնը։  Դրա համար էլ կոչ եմ անում բոլորին իրենց կարծիքն արտահայտել օրենքի շրջանակներում, և հուսով եմ, որ ոչ ոք դուրս չի գա դրանից»,-հայտարարել է նա։
 


16.51 Միասեռականների երթի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է 17 մարդ, նրանցից 3-ը ոստիկաններ են, տեղեկացնում է tvrain.ru-ն։

Լուսանկարները՝ ըստ «Արմենպրես»-ի