Թալինի 55-ամյա բնակչուհին գնացել է հանդամաս և կորել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Թալինի դաշտ» կոչվող հանդամասում կորել է քաղաքացի. 1958 թ. ծնված Ք.Կ.–ն, ով դուրս է եկել տանից ժամը 18.00-ի սահմաններում` դաշտ գնալու պատրվակով և չի վերադարձել, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի պատճառով, կվերսկսվեն առավոտյան:
Ժամը 05.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի մասին ԱԻՆ–ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:










