Ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի երկու գյուղերի ցանքատարածքներն ու այգիները

18:46 • 17.05.13

Այսօր` ժամը 16:41-ին Արտենիի և 16:50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:


Ինչպես տեղեկացնում է Արտաքին իրավիճակների նախարարության կայքը, դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը: