Ռադան զրկել է ուկրաինացի դեռահասներին գիշերային զվարճանքներից
Ուկրաինայի գերագույն ռադան օրենք է ընդունել, որն արգելում է դեռահասներին գիշերային ժամերին գտնվել ժամանցային հաստատություններում, սրճարաններում, բարերում և ռեստորաններում՝ առանց ծնողներից որևէ մեկի ուղեկցության, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ուկրաինական «Ունիան»-ին։ Այս օրինագծին կողմ է քվեարկել 350 պատգամավոր։
Սահմանափակումները վերաբերում են 16 տարին չլրացած անձանց և գործում են երեկոյան ժամը 10.00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ը։
Պատգամավորները նաև ակումբի և նմանատիպ հաստատությունների սեփականատերերին իրավունք են տրամադրել այցելուներից համապատասխան փաստաթղթեր պահանջել, որը կհաստատեր նրանց չափահաս լինելը։
Խախտողներին տուգանք է սպառնում։










