Թուրքիայում ձերբակալվել է Ռեյհանլըի ահաբեկչության հիմնական կասկածյալը

12:52 • 17.05.13

Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալն այսօր ձերբակալվել է, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Հաթայի ոստիկանապետը տեղեկացրել է, որ իրենք ձերբակալել են այն անձին, ով գնել էր երկու միկրոավտոբուսները, որոնք պայթեցվել էին ահաբեկչության ընթացքում։
 

Հաթայի նահանգապետը խոստացել է լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալ։


Տարածված տեղեկության համաձայն, բացի գլխավոր կասկածյալից, ձերբակալվել է նաև 4 մարդ։

 

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրում անցյալ շաբաթ խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 51 մարդ։ Գործով ձերբակալվել էր 13 մարդ, որոնցից 4-ը կալանավորվել էին։