Նոր իշխանությունները չեն կարող թաքցնել նախորդ կառավարության ձեռքբերումները. Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ գործող իշխանություններին դժվար է թաքցնել այն ձեռքբերումները, որոնց հասել է երկիրը նախորդ կառավարության տարիներին։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Միխեիլ Սաակաշվիլին այդ մասին հայտարարել է ԱՄՆ կատարած այցի ընթացքում։
«Վրաստանի կառավարությունը լիովին փոխել է ոճը։ Վարչապետը հայտարարել է, թե չի ժխտում, որ Վրաստանը լավ մաքսային և հարկային համակարգ ունի, և խորհրդարանում կառավարության ներկայացուցիչները նշել են, որ մենք Համաշխարհային բանկի վարկանիշային աղյուսակում 9-րդ տեղն ենք զբաղեցնում։ Մի խոսքով՝ այս ամիսների ընթացքում մեր կառավարությունը պնդում էր, որ մենք խաբում ենք աշխարհին, սակայն դա այժմ փոխվել է։ Նրանք ստիպված եղան խոստովանել դա, քանի որ ներդրումներ չեն արվում, և ամեն ինչ կանգ է առել»,-հայտարարել է Սաակաշվիլին։










