Իսպանիայի թագավորն իր զբոսանավը նվիրել է կառավարությանը

13:58 • 17.05.13

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսն իր շքեղ զբոսանավը նվիրել է երկրի կառավարությանը՝ հույս ունենալով ինչ-որ կերպ ծածկել երկիրը ցնցած տնտեսական ռեցեսիայի հետևանքները, գրում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Australian News-ին։

 

Զբոսանավն արժե 21 մլն եվրո։ Յուրաքանչյուր լիցքավորումը թագավորին արժենում է 20 հազ. եվրո։ Փաստացի այն պատկանում է Ազգային ժառանգության հիմնադրամին, և թագավորը դիմել է նրա ներկայացուցիչներին՝ ակտիվները երկրի կարիքների համար փոխանցելու խնդրանքով։

 

Իսպանիան եվրոգոտում ճգնաժամի հետևանքով ամենաշատը տուժած երկրներից է։