Հրդեհի նոր օջախ «Սպայկայում», հրշեջներն այն արագ մարել են
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոն Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին:
Հիշեցնենք, որ հրդեհը «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում բռնկվել էր մայիսի 15-ի ուշ երեկոյան, սակայն հրշեջներին այն մարել հաջողվել էր մոտ 15 ժամ հետո։










