«Սպայկայի» հրդեհված շենքում եղել է միայն ընկերության ապրանքը, որն ապահովագրված չի եղել. տնօրեն
Երեկ հրդեհի հետևանքով «Սպայկա» ընկերության՝ ամբողջությամբ այրված շենքում եղել է միայն ընկերության ապրանքը, որը սակայն ապահովագրված չի եղել, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:
«Մենք պահեստային ծառայություն չենք մատուցում, և եղած ապրանքը, որը վառվել է, մերն է եղել: Ես օֆիցիալ հայտարարում եմ»,- ասաց Դավիթ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ որպես բեռնափոխադրող ընկերություն, ընկերության պահեստում եղել էին այլ ընկերությունների ապրանքներ, որոնք պետք է տեղափոխեին:
Այլ խոսքով՝ տնօրենն ասում է, որ հրդեհի ճարակ է դարձել ընկերության գնած ապրանքը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել, որ «3-րդ» աստիճանի բարդության հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում, որը մարվել էր մոտ 15 ժամ հետո։
Այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլեկտրական ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ:
Ընկերության տարածքում հրդեհի մասին այսօր եղել է ևս մեկ ահազանգ։ Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.42-ին, ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոն Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին:
Ինչպես տեղեկանում ենք «Սփյուռում» ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներից, ընկերության զբաղվում է գործունեության նպատակներն են՝ միջազգային բեռնափոխադրումներն ու պահածոների արտադրությունը, իսկ ընկերության փոխադրում է հետևյալ ապրանքները՝
Բանջարեղեն՝ թարմ (առևտուր) (արտահանում)
Բանջարեղեն՝ պահածոյացրած (առևտուր) (արտահանում)
Դեղձ (առևտուր) (արտահանում)
Լոլիկ (առևտուր) (արտահանում)
Խաղող (առևտուր) (արտահանում)
Խնձոր (առևտուր) (արտահանում)
Ծիրան (առևտուր) (արտահանում)
Կանաչի (առևտուր) (արտահանում)
Կեռաս (առևտուր) (արտահանում)
Հատապտուղ՝ թարմ (առևտուր) (արտահանում)
Հյութ՝ բնական (առևտուր) (արտահանում)
Մարինադ՝ բանջարեղենի (առևտուր) (արտահանում)
Միրգ՝ թարմ (առևտուր) (արտահանում)
Մուրաբա (առևտուր) (արտահանում)
Նուռ (առևտուր) (արտահանում)
Պղպեղ՝ պատիճավոր (առևտուր) (արտահանում)
Պտղաբանջարեղենային արտադրանք՝ պահածոյացրած (առևտուր) (արտահանում)
Սալոր (առևտուր) (արտահանում)
Դավիթ Ղազարյանը Tert.am –ին ասաց.«Մենք շարունակել ենք մնալ գյուղատնտեսության լոկոմոտիվը, թեև մեր տասը տարվա աշխատանքը կես ժամում վարի գնաց»:
Վնասի չափերի մասին ընկերության տնօրենը չի կարող ասել,բացառությամբ նրա, որ ապրանքը ապահովագրված չի եղել :










