Սիրիացի հաքերները կոտրել են Financial Times պարբերականի կայքն ու Twitter-ի հաշիվը
Սիրիացի հաքերները, ովքեր իրենք իրենց Սիրիայի էլեկտրոնային բանակ են անվանում, կոտրել են Financial Times պարբերականի կայքն ու Twitter-ի հաշիվը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Al Arabiya հեռուստաալիքին հղումով:
Պարբերականի տեխնոլոգիական բլոգում հաքերները հրապարակել են հետևյալ հաղորդագրությունը՝ «Կոտրվել է Սիրիայի էլեկտրոնային բանակի կողմից», իսկ Twitter-ի էջում թողել են հետևյալ գրառումը՝ «Այստեղ եղել է Սիրիայի էլեկտրոնային բանակը»:
Financial Times-ի մամուլի քարտուղարը հաստատել է լրագրողներին, որ իրենց կայքն ու սոցցանցի հաշիվը կոտրել են, ապա հավելել է, որ մասնագետները փորձում են պարզել այդ հարցը:
Ավելի վաղ Սիրիայի էլեկտրոնային բանակն իր վրա է վերցրել Agence France-Presse, Associated Press տեղեկատվական գործակալությունների և The Onion երգիծական կայքերը կոտրելու պատասխանատվությունը:










