Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1,5 մլն-ը

16:43 • 17.05.13

Ավելի քան 1,5 մլն սիրիացի է փախել պատերազմից բզկտված իր երկրից, ահազանգում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Դեն Մըքնորթոնը, հայտնում է Courier Mail-ը:

 

Սակայն նշվում է, որ իրական թիվը կարող է շատ ավելի լինել, քանի որ 1,5 մլն-ն այն մարդիկ են, որոնք գրանցվել են աջակցություն ցուցաբերող խմբերի մոտ:

 

ՄԱԿ-ից հայտնել են, որ այժմ ամեն ամիս մոտ 250.000 սիրիացի է գրանցվում որպես փախստական: Ըստ պաշտոնյայի՝ վիճակը կտրուկ սրվել է վերջին 4 ամիսներին:


Փախստականների մեծ մասը՝ 470.000-ական, հարևան Հորդանանում և Լիբանանում են: 347.000  մարդ ապաստանել է Թուրքիայում, մնացածը՝ Իրաքում և Եգիպտոսում:

 

Ըստ ՄԱԿ-ի՝ երկամյա հակամարտության զոհերի թիվն այժմ անցել է 90.000-ը: