ԱՄՆ-ում երեխան ընկնում է գծերի վրա՝ գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ (տեսանյութ)

19:18 • 17.05.13

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը նկարահանվել է երկաթուղային կայարանում տեղադրված վերհսկողության տեսախցիկների կողմից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխայի սայլակն ընկնում գնացքի գծերի վրա այն բանից հետո, երբ 28-ամյա մայրն ընդամենը մի պահ բաց է թողնում սայլակը, տեղեկացնում է Вести.Ru-ն:


NBC-ի հաղորդմամբ 14 ամսական աղջնակն ընկել էր գնացքի ժամանելուց րոպե առաջ: Երիտասարդ մայրն անմիջապես նետվել է երեխային փրկելու: Նա, երեխային դուրս բերելով գնացքի գծերի վրայից, սկսել է հավաքել գծերի վրա թափված իրերը:

 

Բարեբախտաբար, ուղևորուհիներից մեկը հասցրել է դիսպետչերին տեղեկացնել միջադեպի մասին, վերջինս էլ գնացքի մեքենավարին հրահանգել է կանգնեցնել գնացքը: Անխուսափելի բախումից վայրկյաններ առաջ գնացքին հաջողվել է կանգնել, ինչից հետո ոստիկանները օգնել են կնոջը դուրս գալ գծերի վրայից և բարձրանալ հարթակի վրա:

 

Իշխանության ներկայցուցիչների տեղեկացմամբ՝ Ֆիլադելֆիայի բնակչուհուն չեն պատժի անփութության համար, որի հետևանքով կարող էր ողբերգություն տեղի ունենալ: