Թուրք ամուսնական զույգը սևամորթ երեխա է ունեցել՝ ազատ կյանքին հրաժեշտի երեկույթին հրավիրված սևամորթ պարողի «շնորհիվ»

16:48 • 17.05.13

Թուրքիայի բարձրաշխարհիկ ընտանիքների երկու ներկայացուցիչներ շքեղ հարսանիքով ամուսնացել են, սակայն կարճ ժամանակ անց կյանքը նրանց տհաճ անակնկալ է մատուցել. նրանք սևամորթ երեխա են ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է Takvim պարբերականը, Թուրքիայի բարձրաշխարհիկ հասարակությունում միջադեպը լուրջ սկանդալի պատճառ է դարձել։


Մինչ ամուսնությունը, երջանիկ զույգն առանձին-առանձին ամուրի կյանքին հրաժեշտ տալու երեկույթներ է կազմակերպել։

Ոգելից խմիչքը չարաշահած հարսնացուն այդ ընթացքում կենակցել է սևամորթ պարողի հետ, սակայն գործը դրանով չի ավարտվել։ Մեկ օր անց ամեն ինչի մասին մոռացած հարսնացուն միայն երեխայի ծնվելուց հետո է հիշել սևամորթ պարողի մասին։

 

Հարսանիքից անմիջապես հետո հղիանալու լուրն ուրախացրել է զույգի ընտանիքներին, ամենից շատ ուրախացել է ամուսինը, իսկ ծննդաբերությունն ընթացել է ԱՄՆ-ում։ Զույգն ունեցել է առողջ, բայց սևամորթ երեխա։ Հասկանալով, որ երեխան իրենը չէ, փեսան վերադարձել է Թուրքիա։ Երեխայի մայրն էլ չի կարողանում համակերպվել իրականության հետ, և նրան մխիթարելու համար ԱՄՆ է մեկնել նրա ընտանիքը։