ԱՄՆ-ում տղամարդ է ձերբակալվել, ում մոտ 18 ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել

01:35 • 17.05.13

Լոս Անջելեսում ձերբակալվել է տեղի բնակիչ Ռոբերտ Ուիլսոնը, ում տանը հայտնաբերվել է 17 ինքնաշեն ռումբ, հայտարարում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով Los Angeles Times-ին:


Ուիլսոնին ձերբակալել են երեքշաբթի օրը՝ ճանապարհային երթևեկության օրենքները խախտելու համար: Այն բանից հետո, երբ նրա մեքենայում թմրանյութ և 1 պայթուցիկ սարք են հայտնաբերել, ոստիկանությունը որոշում է կայացրել խուզարկել նրա տունը:


Արդյունքում նրա տանը հայտնաբերվել է 17 ռումբ: Սակայն ոստիկանությունում նշել են, որ նա ահաբեկչությունների կազմակերպման հետ կապ չունի, և Ուիլսոնին պարզապես դուր է գալիս պայթուցիկ սարքեր հավաքել:


Ձերբակալվածին մեղադրել են ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու մեջ: