ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել հաշմանդամ երեխաների տեղափոխող ավտոբուսը (տեսանյութ)

10:01 • 17.05.13

Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգի մայրուղում՝ Ինդիանապոլիս քաղաքից քիչ հեռու, հաշմանդամ երեխաների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և  կողաշրջվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։

 

Տուժել է 5 դպրոցական և նրանց ուղեկցող 4 ուսուցիչ։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես պատմել է ամերիկյան ոստիկանության ներկայացուցիչը, շրջանցելիս կցասայլը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով այն դուրս է եկել մայրուղուց և կողաշրջվել։

 

Տեսանյութը դիտել այստեղ։