ԱՄՆ քաղաքացին խոհանոցում պատահաբար 4.85 մլն դոլար շահող վիճակախաղի տոմս է հայտնաբերել
ԱՄՆ Չիկագո քաղաքի բնակիչ Ռիկարդո Սերեցոն վիճակախաղի տոմսեր է հայտնաբերել, որոնցից մեկն իրեն բերել է շուրջ 5 մլն դոլարի շահում, գրում է Взгляд-ը:
Սերեցոյի կինը վիճակախաղի տոմսերը հայտնաբերել է տանը՝ խոհանոցում աշխատելիս, և խնդրել է ամուսնուն ստուգել տոմսի թվերը, հայտնում է РИА Новости-ն:
Համեմատելով վիճակախաղի խաղարկության արդյունքներն ու տոմսի վրա նշված թվերը՝ Սերեցոն հայտնաբերել է, որ բոլոր վեց թվերը համընկնում են:
Նախքան հարկերի վճարումը շահումային գումարը կազմում է 4.85 մլն դոլար: ԱՄՆ քաղաքացին դեռ չի բացահայտել թե ինչ է պատրաստվում անել շահած գումարով:










