Նորքի 7-րդ զանգվածում «Ինֆինիտին» վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

10:27 • 18.05.13

«Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 17-ին՝ ժամը 08.20-ին, Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: