Իրանի նախագահը հնարավոր է այցելի Մոսկվա

18:35 • 18.05.13

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, հուլիսի 1-2-ը կայցելի Ռուսաստան, սակայն Մոսկվա այցելելու որոշում միանշանակ չի կայացվել, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչը։
 

«Նախագահն ընդունել է ռուսական կողմի հրավերը՝ գազ արտահանող երկրների համաժողովին մասնակցելու։ Այս պահին մենք զբաղվում ենք այցի նախապատրաստմամբ, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Գազ արտահանող երկրների համաժողովը կկայանա Մոսկվայում՝ հուլիսի 1-2-ին։