Սաուդյան Արաբիայում տղամարդն ինքնահրկիզվել է՝ իշխանությունների դաժան վերաբերմունքի պատճառով

11:31 • 18.05.13

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բանջարեղեն վաճառող տղամարդն ինքնահրկիզվել է՝ ի նշան երկրի իշխանությունների դաժան վերաբերմունքի դեմ բողոքի, գրում է Обозреватель-ը։ 

 

Մոհամեդ Ալի Ջաբիրի Ալհուրայսին մահացել է հիվանդանոցում։ Նա, ինչպես և տասնյակ այլ մարդիկ, զրկվել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիությունից։

 

Նա ինքնահրկիզման ակտ է իրականացրել, երբ ստուգումների ժամանակ ոստիկաններին չի կարողացել ներկայացնել իր փաստաթղթերը։

 

Երեկ մոտ 100 մարդ է մասնակցել ոստիկանության շենքի առաջ Ալհուրայսի մահվան դեմ բողոքի ակցիային: