Հրդեհ Սունդուկյան փողոցում, բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

09:18 • 18.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոն Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել՝ 07.45-ին: Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել է գույքը:


Հրդեհի հետևանքով 1952 թ. ծնված Ն. Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: