Հս. Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել

12:10 • 18.05.13

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը Ճապոնական ծովի արևելյան ափից կարճ հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հարավկորեական գործակալությանը հղումով։

 

 

Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկու հրթիռների արձակումը գրանցվել է առավոտյան, ևս մեկը՝ ավելի ուշ։ Արձակված հրթիռների տեսակը չի նշվում։

 

Սեուլից հայտնել են, որ Հարավային Կորեայի զինված ուժերն ուշադիր հետևում են հյուսիսային հարևանի գործողություններին։