Իրանը նախապայման է առաջ քաշել՝ ԱԷՄԳ-ի դիտորդներին Պարչին թողնելու համար
Իրանը պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) դիտորդներին թույլ տալ Պարչին ռազմական կայան միայն հատուկ արձանագրության ստորագրումից հետո. հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջալին։
Ինչպես տեղեկացնում է Взгляд- ը, դիվանագետը հիշեցրել է, որ Պարչինում օբյեկտներն արդեն մեկ անգամ ստուգման են ենթարկվել ԱԷՄԳ ներկայացուցիչների կողմից։
«Մենք ճկունություն ցուցաբերեցինք։ Մենք առաջարկեցինք Արձանագրություն ստորագրել, որում կհստակեցվի բոլոր մեղադրանքները»,- ասել է դիվանագետը։
Դրանից բացի, դիվանագետը նաև նշել է, որ ԱԷՄԳ-ը պնդում է Պարչին այցելել առանց Արձանագրության ստորագրումը։ «Դա խաղ է»,- ասել է դիվանագետը։
Դեսպան Սաջալիի խոսքերով՝ ԱԷՄԳ-ի կողմից իրենց հանդեպ անարդար վերաբերմունք է դրսևորվում։
«Մենք չենք տեսել անկեղծություն՝ ԱԷՄԳ-ի դրա ղեկավար Յուկիա Ամանոյի պահվածքում»,- ասել է դիվանագետը։










