Ակտիվիստները փորձում են փակել Կառավարության մուտքը Մելիք Ադամյան փողոցի կողմից (տեսանյութ)
Այս պահին Կառավարության շենքի առջև հավաքվածները փորձում են փակել Մելիք Ադամյան փողոցի կողմից Կառավարության մուտքը, սակայն ոստիկանները փորձում են խոչընդոտել նրանց քայլը: Ոստիկանները պատճառաբանում են, որ դրանով նրանք փակում են նաև ճանապարհը:
Արդյունքում ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորում են ակցիան անցկացնել մայթին ու չփակել Կառավարության մուտքը:
Ոստիկանները այս պահին Կառավարության մուտքի առջև պատ են կազմել ու թույլ չեն տալիս ակտիվիստներին մոտենալ:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներ փակել էին Երևան–Սևան ավտոճանապարհը և թույլ չէին տալիս, որպեսզի օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխող ավտոշարասյունը հասներ մայրաքաղաք։










