Նիգերիայում բանակայինները հայտնում են, որ ձերբակալել են 65 իսլամիստների
Նիգերիացի զինվորականները հայտարարել են, որ գործողությունների ընթացքում երկրի հյուսիս-արևելքում ձերբակալվել են 65 իսլամիստ ապստամբների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ այդ երկրի պաշտպանության նախարարի, ապստամբները փորձել են ներխուժել Մայդուգուրի քաղաքը՝ թողնելով բազաները, որոնց վրա հարձակում էին կատարում կառավարական ուժերը: Սակայն այս տվյալները չեն հաստատվել:
Մայդուգուրին, որտեղ այժմ պարետային ժամ է հայտարված, ապստամբության կենտրոններից մեկն է:
Զինվորականները «Բոկո Հարամ» խմբավորման դեմ պայքարում են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող 3 նահանգներում: Երեքշաբթի օրվանից այդտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել:










