ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների

22:06 • 18.05.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Բակո Սահակյանն ընդգծել է, որ տվյալ հարթությունում հնարավոր է հասնել շոշափելի հաջողությունների՝ հավելելով, որ այս համատեքստում ՀՀ ԱԺ–ի հետ փոխգործակցությունը համարում է պահանջված ու կարևոր:

 

Երկուստեք նշվել է կապերի էլ ավելի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: