Սաուդիան Արաբիայից առաջին կինը հաղթահարել է Էվերեստը

17:46 • 18.05.13

Սաուդյան Արաբիայից առաջին կնոջը հաջողվել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը. տեղեկացնում է BBC-ն։


25-ամյա Ռոհա Մոհարրաքը 
եղել է 4 հոգուց բաղկացած թիմում։


Նա
բացատրել է, որ ինքը հույս ունի, թե իր քայլը կոգևորի նաև Սաուդյան Արաբիայից այլ կանանց՝ նոր ձեռքբերումների հասնելու համար։ Նա ընդգծել է, որ ոչ թե առաջինը լինելն է կարևոր, այլ այլոց խրախուսելը, որ դառնան երկրորդը։

Սաուդյան
Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակված են։

Մահարրաքի
թիմի անդամները նշել են, որ նա ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ սոցիալական խոչընդոտներ՝ Էվերեստ բարձրանալու համար։

Արաբական
թիմը Էվերեստ է բարձրացել  բարեգործական արշավի շրջանակներում՝ գումար հավաքելու Նեպալի դպրոցների համար։