ՄԱԿ-ն Ադրբեջանին մեղադրում է Հյուսիսային Կորեայից զենք գնելու համար
ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, որում պնդում կա, որ Ադրբեջանն ու Ղազախստանը զենք են գնում Հյուսիսային Կորեայից՝ չնայած միջազգային էմբարգոյին, գրում է ադրբեջանական haqqin.az-ը՝ Eurasia.net-ին հղումով։
ՄԱԿ-ի այդ զեկույցը հրապարակվել է Associated Press-ի կողմից։ Համաձայն այդ զեկույցի՝ Ադրբեջանը Հս. Կորեայից «երկիր-երկինք» տիպի զենիթային հրթիռներ է գնել։
ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել հյուսիսկորեական Hesong Trading Corporation-ի դեմ, որն Ադրբեջանին 70 հրթիռային համակարգ է վաճառել 2012թ.-ի հուլիսին։
Սակայն չի նշվում՝ արդյոք այդ հրթիռները հասել են Ադրբեջանին, թե ոչ։
Լոնդոնի դատարանում ուսումնասիրվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ գործարքները։
Դատարանն այդ մեղադրանքը բավարար է համարել։
Դատարանում հնչել են նաև փաստեր, որոնք վկայել են Ղազախստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի առքուվաճառքի մասին։










