ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու համար պետք է լավ սովորել. Բան Կի Մուն

15:50 • 18.05.13

Այցով ՌԴ-ում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այցելել է Սոչիի դպրոցներից մեկն ու խորհուրդ տվել աշակերտներին լավ սովորել՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կամ նախագահ դառնալու համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

«Ձեր բախտը բերել է, Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է, որտեղ շատ են լավ մարդիկ և ղեկավարները։ Դուք ոչ միայն ՌԴ, այլև աշխարհի քաղաքացիներն եք։ Դուք պետք է լավ սովորեք՝ քաղաքապետ, նախագահ կամ գլխավոր քարտուղար դառնալու համար»,- ասել է Բան Կի Մունը։

 

Նա նշել է, որ մանուկ հասակում կրթության նման հիանալի պայմաններ չի ունեցել։

 

«Կորեան ավերվել էր, չկար ոչ սեղան, ոչ աթոռ։ ՄԱԿ-ն օգնեց ինձ։ Մեզ ապահովեցին տարատեսակ նյութերով ու դասագրքերով, իսկ ես սովորում էի ծառերի տակ։ Մենք շատ էինք պարապում, ինչի շնորհիվ ես դարձա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար»,- ասել է գլխավոր քարտուղարը։

 

Նշենք, որ նա Ռուսաստան է այցելել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սիրիական խնդիրը քննարկելու նպատակով։