ԱՄՆ-ում ուղևորատար գնացքների բախման հետևանքով կան տասնյակ տուժածներ
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 60-ի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետ Դեն Մալոյին։
«Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 60 ուղևորներ, 5-ը գտնվում են հիվանդանոցներում՝ ծայրահեղ վիճակում»,-ասել է նահանգապետը։
Մալոյը նշել է նաև պատահարի վարկածներից մեկը։ «Հնարավոր է, որ գնացքներից մեկն անհայտ պատճառներով դուրս է եկել ռելսերից, երբ հանդիպակաց ուղղությամբ եկել է մեկ այլ գնացք»,- ասել է նա։
Ըստ NBC ալիքի տվյալների՝ գնացքներում գտնվել է 250 մարդ։










