Վանաձորում քաղաքացին բենզին է խմել

16:04 • 18.05.13

Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ` 1968 թ. ծնված Հ. Ս.–ն ինքնասպանության փորձ է կատարել, այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների կայքը:


Հ. Ս.–ին «Շտապօգնության» կայանի աշխատակիցները թունավորում ախտորոշմամբ տեղափոխել են Վանաձոր քաղաքի 1-ին բուժկենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: