«Վնուկովո» օդանավակայանը վերականգնել է աշխատանքը
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը վերականգնել է աշխատանքը՝ Boeing 737 ինքնաթիռի վթարի հետևանքները վերացնելուց հետո, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ «Ռոսավիացիային» հղումով։
Վնասված օդանավը դուրս է բերվել թռիչքուղուց։
Հիշեցնենք, որ «Վնուկովո» օդանավակայանն այսօր առավոտյան փակվել էր Ստավրոպոլ-Մոսկվա չվերթն իրականացրած օդանավի հետ կապված միջադեպի հետևանքով։ Վայրէջքի ժամանակ այրվել էր օդանավի շասսին։ Ինքնաթիռի ուղևորները տարհանվել էին։










