«Վնուկովո»-ում միջադեպի հետևանքով օդանավակայանը փակ է

10:49 • 18.05.13

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը փակ է՝ Ստավրոպոլ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի հետ կապված միջադեպի հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահներին։


Վայրէջքի ժամանակ այրվել էր օդանավի շասսին։  Մոսկվայի ժամանակով ժամը 7.48-ից օդանավակայանը ժամանակավորապես փակ է, կբացվի միայն այն ժամանակ, երբ օդանավը հեռացվի թռիչքուղուց։

 

Ինքնաթիռի ուղևորները տարհանվել են։ «Վնուկովո» թռչող 23 ինքնաթիռներ վերաուղարկվել են այլ օդանավակայաններ։