Հետախուզվողը հայտնաբերվել է 11 տարի անց՝ Մոսկվայում
ՌԴ Մոսկվա քաղաքում մայիսի 14-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում գործուղման մեջ գտնվող օպերատիվ խումբն իրացնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունները՝ ՌԴ ՆԳՆ ծառայողների հետ համատեղ, մայիսի 15-ին, ժամը 17.00-ին, Մոսկվա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ին։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս 2002 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:










