Զիմբաբվեում հանգուցյալը վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ
Զիմբաբվեի Գվերու քաղաքում զարմանալի միջադեպ է տեղի ունեցել. հուղարկավորության ժամանակ մահացածը ինքնուրույն դուրս է եկել դագաղից, հաղորդում է TopNews.ru կայքը՝ հղում կատարելով Segodnya.ua-ն:
Մոտ մեկ շաբաթ առաջ հարավաֆրիկյան ընտանիքներից մեկում դժբախտություն էր պատահել՝ մահացել էր 34-ամյա Բրայտոն Դաման: Ուշքի գալով ողբերգությունից, մահացածի հարազատները սկսել են պատրաստվել հուղարկավորությունը, որը պետք է տեղի ունենար մի քանի օր հետո:
Իսկ հուղարկավորության օրը մարդկանց աչքի առաջ «հանգուցյալը» բացել է աչքերը և նստել է դագաղում: Տղամարդը ժամանակին է «վերակենդանացել», որովհետև հարազատները ցանկանում էին ավարտել հրաժեշտի արարողությունը և նրան հողին հանձնել:










