Փրկարարներն անձրևի հետևանքով Վաղարշյան փողոցի նկուղային խանութում արգելափակված քաղաքացուհուն տեղափոխել են բժշկական կենտրոն
Մայիսի 19-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ. քաղաքացին մնացել է խանութում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները, թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութից, դուրս են բերել 1993թ. ծնված Է. Թադևոսյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:










