Ամուրի գիշերօթիկ դպրոցի սաներից մեկն ընդունել է իր մեղքը՝ երեխաներին ծեծի ենթարկելու մեղադրանքով
Ռուսաստանի Ամուրի շրջանի թիվ 5 գիշերօթիկ դպրոցի երեխաների նկատմամբ բռնության կիրառման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատության ավագ սաներից մեկն ընդունել է իր մեղքը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, ավելի վաղ համացանցում սկադալային տեսանյութ էր հրապարկվել, որում հստակ երևում է, թե ինչպես են գիշերօթիկի կրտսեր սաներին դաժանորեն ծեծի ենթարկում ավագ խմբի աղջիկները։
Այժմ բռնությունների կիրառման մեջ մեղադրվում է ավագ սաներից 3-ը, որոնցից մեկը, հաշվի առնելով անչափահաս տարիքը, կխուսափի քրեական պատասխանատվությունից։
Ներկայում հաստատության տնօրենը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, իսկ երեխաներին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող սաները, ովքեր կատարել են դաստիրակչուհու «պարտականությունը», ձերբակալվել են 30 օրով։
7-9 տարեկան 10 երեխաները, ովքեր տուժել են աղջիկների գործողություններից, պատմել են, որ ավագ խմբերի սաներն իրենց կանոնավոր կերպով պատժել են։ Հայտնի են դարձել, որ աղջիկները ծեծել են միայն խմբի տղաներին, սակայն թե ինչ դրդապատճառներ է նրանց պահվածքն ունեցել, հայտնի չէ։ Հարցաքննության ժամանակ աղջիկներն ասել են, որ ինչպես ժամանակին իրենց են «դաստիարակել» այնպես էլ, իրենք վարվում փոքրերի հետ։










