Բոստոնում գարեջուրն անվանել են Ցարնաևի կողմից սպանված ոստիկանի պատվին

09:32 • 19.05.13

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի գարեջրատներից մեկում մուգ գարեջուրն անվանել են ոստիկանության սպա Շոն Կոլյերի անունով, ով զոհվել էր բոստոնյան ահաբեկչությունների մեջ կասկածյալ Ցարնաև եղբայրների ձերբակալման հատուկ գործողությունների ժամանակ, հայտնում է Russia Today-ը:


Բոստոնի գարեջուր արտադրող ընկերությունը արտադրել է գարեջրի նոր տեսակ՝ ի հիշատակ 26-ամյա ոստիկանի: Տեղի իշխանությունների տվյալների համաձայն` նա սպանվել է Թամերլան Ցարնաևի ձեռքով:


Ինչպես հայտնում է The Boston Globe պարբերականը, «Կոլյեր Ստաուտ» անվանումով գարեջուրը վաճառքում կհայտնվի հունիսի կեսերին: Գարեջրի մեկ շշի արժեքը կկազմի 5.5 դոլար, որից 1 դոլարը կհատկացվի բարեգործական հիմնադրամին, որը ստեղծվել է ոստիկանի հիշատակին: