Չինաստանի հարավային նահանգներում մոլեգնել է ջրհեղեղը
Չինաստանի հարավային 9 նահանգներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 14-ն անհայտ կորել են, հայտնում է BBC-ին՝ հղում անելով պաշտոնյաների հայտարարությանը:
Քաղաքացիական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ամենից շատ տուժել է Չինաստանի հարավում գտնվող Գուանգդոնգ նահանգը, որտեղ 36 մարդ է զոհվել մի քանի օր տևած հորդ անձրևների հետևանքով: Նախարարության տվյալներով՝ 6 մարդ մահացել է հարավարևելյան Ջիանգհի նահանգում:
Շաբաթ հայտնել են, որ եղանակային կանխատեսումները Գուանգդոնգում հուշում են հորդ աձրևների շարունակության մասին առաջիկա մի քանի օրերի ընթացքում:
Երկրի ողջ տարածքում շուրջ 900 000 մարդ է տուժել: Ջրհեղեի հետևանքով ավերվել են 2675 տներ:










