Դամասկոսի մոտակայքում ահաբեկչական խոշոր խմբավորումներ են ոչնչացվել
Սիրիայի բանակը մայիսի 18-ին մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում բարեհաջող ռազմական գործողություններ է իրականացրել՝ ուղղված ավազակային խմբավորումների ոչնչացմանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ SANA սիրիական տեղեկատվական գործակալության հղումով:
Ինչպես հաղորդվում է, բանակային հատուկ ստորաբաժանումները ահաբեկչական խմբավորումը ոչնչացրել են Դամասկոսից 80 կմ հեռավորության վրա:
SANA գործակալության տվյալներով՝ մարտի ժամանակ ոչնչացվել են 12 դաշտային հրամանատարներ, որոնց թվում եղել են վարձկաններ Սաուդյան Արաբիայից, Թունիսից, Լիբիայից և Աֆղանստանից:
Մարտեր են տեղի ունեցել նաև մայրաքաղաքից 8 կմ հեռավորության վրա, որոնց արդյունքում շրջափակել և ոչնչացվել է ապստամբների մեկ այլ խմբավորում:
Այսօր վաղ առավոտյան սիրիացի սահմանապահները փակել էին ահաբեկիչների խմբավորման ճանապարհը, ովքեր փորձում էին երկիր ներխուժել հարևան Լիբանանից:










